28 02 2022

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։

 «Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի հրատապ միանալու խնդրանքով», - ասել է նա։

Նա նաև հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իրական ռազմական փորձ ունեցող բանտարկյալներն ազատ են արձակվել ուկրաինական ուժերին միանալու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ