Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասված է երկրի ղեկավարի Twitter-ի գրառման մեջ։
Ուկրաինայի նախագահն իր երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ նրա օգնության և ջանքերի համար․ «Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին հրադադարի հասնելու, հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ գործադրած ջանքերի և ուկրաինացի ժողովրդին դեղեր ու բժշկական սարքավորումներ հասցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Զելենսկին հայտարարել է նաև , որ Ալիևը խոստացել է Ուկրաինային օգնել նավթամթերքով։
Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր։
Զելենսկին իր ուղերձում հայտնել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն առաջարկել են կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հրահանգավորել է Ուկրաինայի բենզալցակայաններին։ Հրահանգի համաձայն՝ շտապ օգնության մեքենաները, հրշեջ մեքենաները եւ այլ մարդասիրական տրանսպորտը անվճար լիցքավորվում են Ուկրաինայի քաղաքներում գտնվող SOCAR բենզալցակայաններում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը