«Լավ լուր ունեմ. մենք հաջողությամբ դիմադրեցինք թշնամու հարձակմանը»,- իր տեսաուղերձն այսպես սկսեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ուկրաինայի տարբեր հատվածքներում մարտերը շարունակվում են, սակայն մենք գիտակցում ենք՝ ինչ ենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր երկիրը, հայրենիքը, մեր երեխաների ապագան: Կիևը և նրա հարակից կարևորագույն քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են»,-նշեց Զելենսկին:
Վերջինս նաև հավելեց, որ ռուսական կողմը ցանկանում էր արգելափակել երկրի կենտրոնական հատվածը, սակայն իրենք խափանել են նրանց ծրագիրը: Ռուսական կողմն այժմ չունի որևէ առավելություն. «Թշնամին մեր դեմ օգտագործել է ամեն ինչ, այդ թվում՝ հրթիռներ, կործանիչ ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, զրահամեքենաներ, դիվերսանտներ, դեսանտներ: Ռուսական կողմը հրետանակոծել է բնակելի օբյետները, փորձել է ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքներ: Այս ամենը համոզիչ փաստարկներ են աշխարհի համար մեզ հետ միասին կանգնեցնելու օկուպացիոն փորձը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը