25 02 2022

ՌԴ-ի դեմ միտինգ անողների քանակը քիչ էր, որովհետև մասնակիցներից շատերը բարձրաստիճան պաշտոնյա են․ Մելքոնյան



Մենք 2-3 խնդիրների վրա պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը. առաջինը Պուտինի հետաքրքիր ելույթն էր, որը նաեւ պատմագիտական դասախոսություն էր, զուգահեռներ… Լենինի դերակատարությունը Ուկրաինա պետության ստեղծման հարցում լիովին տեղավորվում է նաեւ մեր տարածաշրջանի համատեքստում: Ռուս-ուկրաինականա հակամարտության վերաբերյալ նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եթե Ուկրաինան անվանվում է Լենինի անվան, ապա Ադրբեջանն էլ նմանատիպ ծագում ունեցող եւ այս տարածաշրջանում արհեստական անունով, արհեստական ատրիբուտներով ներդրված պետություն է: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում պետության հետ, երբ պետությունը վստահվում է պոպուլիստներին, տգետներին եւ պետական կառավարումից հեռու մարդկանց: Այն միֆը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, հիմա արդեն չի գործում: Չեմ կարծում, թե ուկրաինացի ժողովուրդը ձայն էր տվել Զելենսկուն, որպեսզի տեղի ունենա այն, ինչ հիմա է տեղի ունենում»,- ասաց Մելքոնյանը։

Զուհառներ անցկացնելով ՀՀ-ի հետ, թուրքագետը նկատեց․ «Այդ նույնը մենք ավելի քան լավ ենք պատկերացնում, քանի որ 2018-ից սկսած եւ հիմա մեր պետության անվտանգության թիվ 1 սպառնալիքը մեր այսօրվա իշխանությունն է, մեր ժողովուրդը սխալվել է 2018 եւ 2021 թվականներին, եւ սա երեւի թե պետականություն ունենալու պատմության ողջ ընթացքում նրա գործած ամենամեծ սխալն է: Հիմա տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ պետության ղեկավարումը եւ պոպուլիստական հայտարարություններն ու այլ զբաղմունքներն իրար հետ որեւէ կապ չունեն: Այն պետությունները, որոնք ժողովրդին «սիրող», ժողովրդի առջեւ խոնարհվող ղեկավարներ ունեն, ըստ էության բռնել են պետության գոյությունը դադարեցնելու ճանապարհ: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, դրա ամենախոսուն ապացույցներից մեկն է: Կարծում եմ`դա շատ հետաքրքիր դաս պետք է լինի մեր այն քաղաքացիների համար, որոնք իրոք մտահոգված են պետության պահպանությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ