Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հանդես է եկել կոչով, որտեղ նշել է, որ Ռուսաստանը «ստիպված է ինքնուրույն պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին». «Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինան վերածվի Վաշինգտոնի ձեռքում մեր գլխավերեւում արդեն բարձրացված դաշույնի։ Եվ դրան հասնելու միակ ճանապարհն այսօր ուկրաինական պետության ապառազմականացումն է, ապաազգայնացումը և չեզոք կարգավիճակը։ Հատուկ ռազմական գործողությունը կարճ ժամանակում կվերականգնի խաղաղությունը Ուկրաինայում և կկանխի պոտենցիալ, ավելի մեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը