«Իրավիճակը, ցավոք, վերջին 4-5 ամիսների ինտենսիվ զարգացումների արդյունքում, ուկրաինական իշխանութունների վնասաբեր պոպուլիզմի պատճառով հանգեց ռազմական բախման։ Կարծում եմ՝ սրանով նաև վերջնական հանգուցալուծում կլինի։ Ռազմական բախումը վերջնակա հանգուցալուծման կտանի, որովհետև Ուկրաինան ստիպված է լինելու հաշվի նստել ՌԴ անվտանգային շահերի հետ, հրաժարվել պոպուլիստ իշխանույթուններից, պահպանել չեզոք դիրքեր ու քաղաքականութուն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ ՊՆ նախկին փոխնախարարի՝ ուկրաինական իրադարձությունները փաստում են, որ բոլոր երկրների համար պոպուլիստ իշխանությունները չարիք են տվյալ ժողովրդի համար ։ Այս համատեքստում բանախոսը նկատեց , որ ռուս-ուկրաինական բախումը նվազեցնելու է Թուրքիայի դերակատարումն աշխարհում, քանի որ ձևավորվում է Ռուսաստան- Չինաստան-Իրան ուժեղ բևեռը:
Արտակ Զաքարյանի դիտարկմամբ հայ-թուրքական կապիտուլյացիոն սիրախաղն առաջիկայում կավարտվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը