ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը չհերքեց Yerevean.Today-ի տեղեկատվությունը, որ 2021 թվականի մայիսից Սյունիք ներխուժած թշնամու զորքը արդեն 20 օր է, ինչ հետ է քաշվել՝ զիջելով Գորիսը վերահսկող Քաչալ սարն ու Փայլասարից որոշ բարձունքներ: Փոխնախարարը խնդրեց ու հորդորեց մեր զորքի դիրքավորման ու թշնամու զորքի հետքաշման մասին տեղեկատվությւոնը չտիրաժավորել մամուլում՝ ընդգծելով, որ դա ստրատեգիական առումով մեզ համար շահեկան չէ:
Այդուհանդերձ, լրագրողի հարցապնդմանը՝ ինչու է հայկական զինուժը խուսափում վերադիրքավորվել թշնամու լքած Սյունիքի բարձունքներում, որոնք հայկական սուվերեն տարածքն են, փոխնախարարը կրկնեց իր հորդորը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը