23 02 2022

Պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր եղեք․ սա նաև Ձեզ է վերաբերում․ Տիգրան Աբրահամյանը՝ փոխնախարարին



 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այլ տարբերակ է առաջարկում Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Գնանք մի կողմից արտոնությունների ընդլայնմանը, մի կողմից շատ ավելի հստակեցման ճանապարհով։ Կարող ենք իրավունք որպես այդպիսին չսահմանել, այս շահառուների հարցը կարգավորել օրինակ Պաշտպանության նախարարի հրամանով և ուղղակի նրանց ծառայությունը նախատեսենք ՊՆ կամ ԳՇ կենտրոնական ապարատում»,-ասաց Աբրահամյանը։  

Մինչ Տիգրան Աբրահամյանը ներկայացնում էր իր առաջարկը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ինչ-որ բան էր ասում Անդրանիկ Քոչարյանի ականջին։

«Պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր եղեք, որովհետև սա նաև Ձեզ է վերաբերում․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ