23 02 2022

Այն, որ Ռուսաստանը և Ադրբեջանը որոշել են կնքել դաշնակցային հարաբերություններ, չի նշանակում՝ դարձան դաշնակիցներ. Ղազինյան



Այն հանգամանքը, որ Ռուսաստանը և Ադրբեջանը որոշել են կնքել դաշնակցային հարաբերություններ, դեռ չի նշնակում, որ նրանք դարձան դաշնակիցներ: Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Եկեք չմոռանանք, որ նույն Ալիևը Շուշիում էր ստորագրել նմանատիպ հռչակագիր, որը վավերացվեց Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, որտեղ ինքը տրամագծորեն հակառակ պարտավորություններ հակառակ աշխարհաքաղաքական և ուժային բևեռի հետ, և այս երկու պարտավորությունների մեջ դժվար է լինելու մանևրել Ադրբեջանի համար: Նաև սա լրացուցիչ ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակում, որովհետև թուրքական ազդեցությունը բավականին մեծ է Ադրբեջանում և չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան հենց Ալիևի իշխանության համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ