23 02 2022

Ոստիկանների երեկվա արածքը քաղաքական ակցիա էր. Արթուր Ղազինյան



Երեկվա ակցիան ոստիկանների ես կանվանեմ քաղաքական ակցիա, որն ուներ երկու ենթատեքստ, առաջինը՝ խաղաղության դարաշրջան բացելու և ցույց տալ, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է: Այս մասին մամաուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից դաշնակցական երիտասարդների բերման ենթարկելու դեպքերին

«Տեղի է ունեցել հանցագործություն, լրագրողի պարագայում նաև աշխատանքին խոչընդոտելը, եթե դատախազությունը կուրացել է և չի տեսնում այն ինչ կատարվեց բոլորիս աչքի առջև, ապա մենք պետք է միջամտենք և ապացուցենք իրավական տիրույթում, որ եղել է հանցագործություն և մեղավորները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ