Նման բիրտ ուժել կիրառել սեփական քաղաքացիների նկատմամբ, ուղղակի ստորացուցիչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից դաշնակցական երիտասարդների բերման ենթարկելու դեպքերին:
«Երեկ, երբ նիստի ընդմիջմնա ժամանակ մենք խոսում էինք մեր եվրոպացի գործընկերների հետ, ոմանք հասկանում էին, թե ինչու է այդ ցույցը տեղի ունենում, բայց ոմանք էլ զարմանում էին, թե ինչու պետք է ցույց լինի, որն է խնդիրը, այսինքն այս իշխանությունն իրեն այնպես է դիրքավորում, որ ամեն ինչ ավարտված է, որ ընդհանրապես խնդիր չկա:
Այդ զարմանքը ինձ մոտ ամրապնդեց այն ընկալումը, որ այո, նրանք գնում են գլուխները կախ ամեն ինչի հետ համաձայնում են և ցույց չեն տալիս, թե ինչ տրամադրություններ է հայ ժողովրդի մոտ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը