Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել. ՔՊ-ն քվորում չի ապահովել: Նիստը վերբերելու էր Ալիև-Էրդողան հակահայ հռչակագրին։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը երկրորդ կարևորագույն հարցի հետ կապված քաղաքկան մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը։ Առաջին նախաձեռնությունը սահմանազատման և սահմանագծմանն էր վերաբերում։
«Սրանով պետք է արձանագրել, որ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վավերացնում է այդ փաստաթուղթն ու սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը»,- նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը