Մոսկվայում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:
Նշվում էր նաև, որ Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը