Եվրոպան ոնց մոռացել է ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ինչ են, այդպես էլ մոռացել է ռազմական հանցագործությունների մասին խոսելը, տարատեսակ չթույլատրված ռումբերի օգտագործման մասին խոսելը և այլն․․․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ալիևը բանտարկում է հայ ռազմագերիներին Բաքվի բանտերում, նրանք գալիս են Հայաստան բանտարկվում են հայկական բանտերում։ Գերիները գալիս են և այստեղ նստում են, ես չգիտեմ երբևէ նման բան եղել է, երբ մարդիկ պայքարեն իրենց գերիների համար, որ բերեն էստեղ նստացնեն»,-ասաց Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը