22 02 2022

Նիկոլ Փաշինյանը ևս մի ստուգատես հանձնեց Բաքվի և Անկարայի առջև․ Zham.am

Նիկոլ Փաշինյանը ևս մի ստուգատես հանձնեց Բաքվի և Անկարայի առջև․ Zham.am

Zham.am-ը գրում է․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության  անունից ներկայացնող «Շուշիի հռչակագիրը» դատապարտող  նախագծի հեղինակն ու զեկուցող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իր ելույթում հատուկ նշեց, որ այս քայլով ԱԺ-ն միասնական մեսիջ կուղարկեր Անկարա և Բաքու, որ Երևանն ունի նաև իր «կաքրմիր գծերը», որոնք մինջև վերջ պաշտպանելու է և զիջման ենթակա չէ:

 

Եթե Փաշինյանի թիմը համաձայնվեր այս նախագծի ընդունման հարցում, ապա այդ քայլով կփարատեր կասկածների մեծ մասը որն առկա է հանրության մեծ մասի մոտ իրենց հանդեպ: Ըստ էության, «Հայայստան» դաշինքն և, մասնավորապես, այդ նախագծի հեղինակը, շանս էին տվել իշխանությանը, որը  սակայն  որոշեց չօգտվել այդ հնարավորությունից: Իսկ դրա պատճառը կարող է լինել այն, ինչն  անկեղծորեն ներկայացրեց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը: Դա  նշանակում է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ևս մի ստուգատես անցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ: Այսինքն այդ ստուգատեսը, իր՝ Փաշինյանի համար ավելի կարևոր էր, քան Հայաստանի հանրության մեջ իր հանդեպ առաջացած պատկերացումների փարատումը: Այլ կերպ ասած, Փաշինյանին այսօր հետաքրքիր է, ոչ այնքան  Հայաստանում ապրող «երեք միլիոն վարչապետերի» կարծիքը, որքան  այն, թե ինչ կմտածեն իր մասին Բաքվում և Անկարայում:

Իսկ դա կարող է նշանակել մեկ բան, որ նա՝ Փաշինյանը, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի Էրդողանի և Ալիևի հետ, որը թաքցնում է հայ ժողովրդից:

Ասել, որ դա անում է, իբր  պետերազմից խուսափելու համար, ծիծաղելի է: Քանզի, երբ անցյալ տարի Հայաստանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ հանդես եկավ, ոչ մի պատերազմական գործողություն առաջ չեկավ: Իսկ դա կարող է նշանակել մեկ այլ բան, Փաշինյանը ինչ-որ իր համար շատ ավելի կարևոր խնդրի շուրջ է համաձայնության եկել Ալիևի և Էրդողանի հետ, որում Հայաստանի և առավել ևս Արցախի շահերը ոչ մի կապ չունեն:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ