21 02 2022

Մարիա Կարապետյանը ճաշ է կազմակերպել, որին ենթադրաբար ներկա են լինելու ադրբեջանցիները. պատգամավոր

Մարիա Կարապետյանը ճաշ է կազմակերպել, որին ենթադրաբար ներկա են լինելու ադրբեջանցիները. պատգամավոր

Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, շատ ծանր է գիտակցել, որ պատերազմից հետո, երբ դեռ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են, երբ դեռ ՀՀ տարածքներ կան, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից, այս իրավիճակում ադրբեջանցիները գալու են իրենց համար հանգիստ նստեն և մասնակցեն նիստերին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում տեղի ունեցող Եվրանեսթի նիստերին:

«Ինձ համար դա հոգեբանական շատ մեծ ծանրություն է, բայց սա է իրականությունը և կարծում եմ, որ մեզ համար լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք նաև ադրբեջանցիներին և մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, ցույց տանք, թե ինչպիսի խնդիրներ կան Հայաստանում, Արցախի շուրջ, որպեսզի խոսենք այն մասին, թե ինչու են երկակի ստանդարտներ կիրառվում: Վաղը օրինակ՝ քննարկվելու է իրավիճակը Ուկրաինայի շուրջ, բայց միևնույն ժամանակ գեթ մեկ օրակարգային հարց չկա Հայաստանի Հանրապետության և Արցախի վերաբերյալ: 

Պատերազմից հետո առաջին անգամ Եվրանեսթն տեղի է ունենում Հայաստանում և մեկ օրակարգային հարց մեր երկրին վերաբերող, չկա: Ինփ համար՝ որպես ՀՀ քաղաքացու և պատգմավորի, էական է, որ նման հարթակներում հատկապես, երբ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, լինեն Հայաստանին վերաբերող օրակարգեր, որոնք այստեղ չկան»:

Պատգամավորը մեզ հետ զրույցում նաև ընդգծեց մեկ այլ հանգամանքի մասին. «Նաև հաշվի առնելով, որ Մարիա Կարապետյանը Եվրանեսթի մեր պատվիրակության ղեկավարն է, նրա անունից ճաշ է կազմակերպվել այսօր և վաղը, որին ենթադրաբար ներկա են լինելու ադրբեջանցիները և որին բնականաբար ընդդիմությունը չի մասնակցելու: Այս համատեքստում ես չգիտեմ՝ ինչպե՞ս են պատրաստվում հաց կիսել ադրբեջանցիների հետ»: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ