Պատերազմի մի խումբ մասնակիցներ ոտքի են կանգնել և ցանկանում են թույլ չտալ, որպեսզի ադրբեջանցի պատգամավորները չգան Հայաստան։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
«Դիմում ենք ողջ Հայությանը, թուրքը այստեղ ոտք չունի դնելու։ Մենք ենք որոշում՝ թուրքը պետք ա մտնի էստեղ, թե՝ չէ։ Ով հայ է, թող միանա մեզ»։
Պատերազմի մասնակցիները որոշել են փակել Զվարթոնց օդանավակային ճանապարհը, որպեսզի արգելեն արդբեջանցի պատգամավորների մուտքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը