Պարո՛ն Արսենյան, մեկ նախադեսության մեջ հինգ անգամ խաղաղություն բառն արտասանելով, խաղաղության չեն հասնում։ Երբ դուք խոսում եք, որ խաղաղության, կայունության օրակարգով եք գնում, և փաստացի ուզում եք պնդել, որ դատապարտող հայտարարությունը կամ խորը մտահոգություն արտահայտող այս մեկ բանաձևը խաթարելու է խաղաղությունը Ձեր պատկերացմամբ, ապա այդ համատեքստում չի՞ խաթարում արդյոք Շուշիի հռչակագիրը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Շուշիի հռչակագրի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարություն է արել և որևէ էական բան տեղի չունեցել մինչև այսօր բացի վավերացումից։ Սա է մեր մոտեցումը»,-ասաց Արսենյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը