17 02 2022

Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վահագն Խաչատրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու առիթով



Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ 2022թ․ փետրվարի 3-ի նիստում ասաց, թե ՔՊ 65 պատգամավոր նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատրյանին։ Հայտնեց, թե ամբողջ թիմը չի առաջադրել զուտ տեխնիկական պատճառներով, որովհետև գործուղում եմ մնացածը և այլն։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ չի շնորհավորում Վահագն Խաչատրյանին, քանի որ այս պահին դեռ չի ընտրվել, բայց անպայման կընտրվի։ Ու նաև նշեց ճանապարհը՝ երկրորդ փուլով։ Փաշինյանն արդեն նաև վստահ էր, որ առաջին փուլով չի հավաքի Վահագն Խաչատրյանը այդքան ձայն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա՝ փետրվարի 17-ի ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցությունը անիմաստ է․ «Մտնենք մի պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, ուղղակի հնարավոր չէ։ Անգամ կառավարության նիստում վարչապետն արդեն շնորհավորում է իրենց թեկնածուին»։
Ինչպես տեսնում ենք, սա իսկապես ձևական պրոցես է, որովհետև արդեն ամեն ինչ որոշված է, անգամ՝ ընտրվելու ճանապարհը։ Որոշված է նաև, որ նախագահի նստավայր Վահագն Խաչատրյանը կգնա նախարարի կաբինետից, որովհետև մինչև ընտրվելը նա կշարունակի մնալ ԲՏԱ նախարար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ