Կրկնակի ստանդարտները արևմտյան կառույցներում միշտ էլ եղել են, բայց դրանք որոշակի չափ են ունեցել, ես դա նկատում էի նաև իմ նախագահության տարիներին, բայց կար ինչ-որ շեմ, որ այդ կառույցները չէին անցնում, բայց հիմա դրանք վերացել են: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով արևմտյան կառույցների լռությանը:
«Ես փորձում եմ նաև իմ կապերով հասկանալ սրա պատճառները, հիմնական հնչող միտքը հետևյալն է, որ սա գեոպոլիտիկա է: Բայց մենք ունենք պատկեր, որ Այսօր ՀՀ առաջին դեմքը ունի բռնապետությանը տանելու հակումներ, և դա չի հակակշռվում իշխող կուսակցության կողմից: Պայքարը մեկն է՝ ժողովուրդը պետք է ընդվզի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը