Չենք սպասասում և չենք սպասելու արտաքին ինչ-որ ազդակների։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին՝ ընդդիմության քայլերի հետ կապված այն տպավորության մասին, որ սպասում են ինչ-որ արտաքին ազդակների, կա՞ նման բան։
«Հենց այն պահին, երբ զգանք, իսկ այդ պահը ես տեսնում եմ, որ հասունանում է, որ մենք ի վիճակի ենք բավարար զանգված ունենալ, մենք սկսելու ենք շատ ավելի ակտիվ գործողություններ։Հիմա այստեղ բրոբլեմը նաև ինչի մեջ է՝ այդ նույն երևանցիների 42 տոկոսի համար այդ շարժումը չպետք է որպես ինչ-որ մեկին իշխանության բերելու շարժում լինի, որովհետև համոզբած եմ, որ այդ 42 տոկոսի մեջ կար մի զգալի տոկոս, որ ինձ չեն ընդունում, կամ էն մյուսին չեն ընդունում։ Դրա համար այս օրակարգը չպետք է լինի կոնկրետ մարդու բերելու մասին, սա պետք է լինի կոկնկրետ մարդու հեռացնելու մասին։ Այդ դեպքում կաշխատի և այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի կոնսոլիդացված դաշտ ունենալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ժամանակ»։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ներողությանը և դրանից հետո իրենց հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Հետաքրքիր է՝ ինչու է այս հարցն այսքան մեծ հնչողություն ստացել։ Իրականում ինչ է կատարվել․ Մխիթար Զաքարյանն ինչ-որ բան է ասել, որը վերաբերում էր ընտանիքին, կնոջն առաջին հերթին և այդ մասով հենց այդ հատվածով ասում է, որ որոշակի դիսկոմֆորտ էր ինձ համար, ներողություն եմ խնդրում՝ իմ հայացքները չփոխելով մյուս բոլոր հարցերի վերաբերյալ։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդ հարցն այդպիսի դժգոհության մեծ ալիք բարձրացրել․ պատճառը մեկն է, որովհետև այս իշխանությունը երբևէ որևէ մեկից ներողություն չի խնդրել, այս իշխանությունը ներողութուն չի խնդրել Ղարաբաղի 75 տոկոսը հանձնելու համար, Եռաբլուրը եռապատկելու համար, ներողություն չի խնդրել նույն Մխիթար Զաքարյանից 6 ամիս ապօրինի կալանավորելու համար, նրա գործընկերներից, ժողովրդից աղքատությունը մեծացնելու համար, այս գնաճի համար։ Սրանք ընդունակ չեն ներողություն խնդրել և հենց այս կոնտեքստում է այդ ալիքը բարձրացել, որ սրանք ընդունակ չեն, դու ինչո՞ւ ես ներեղություն խնդրել։ Իրենք սյունեցիների մոտ պետք է չոքած ներեղություն խնդրեին, եթե իրենք այդ ներողություն խնդրելու մշակույթը իրենք չվերացնեին Հայաստանի քաղաքական դաշտում, այս թեման ընդհանրապես չէր լինի։ Իրենք ուզում են, որ իրենցից ներեղություն խնդրեն, իսկ իրենք ում ասես, որ չվիրավորեն, ինձնից ոչ ոք ներողություն չի խնդրել, որ երկու տարի համարյա բանտում եմ անցկացրել չեղած հոդվածի համար, ով է ինձնից ներողություն խնդրել, ոչ մեկ։ Եվ այդ դժգոհ մարդկանց ես հասկանում եմ, թե ինչո՞ւ են հարձակվել Մխիթար Զաքարյանի վրա, բայց իրականում այդ հարցը շատ փոքր հարց է։
Երևի դուք նկատել եք, որ իմ բոլոր ելույթների ժամանակ՝ և նախագահ ժամանակ, և՛ հիմա երբեք ընտանեկան դաշտ չեմ մտնում, թեկուզ այս վերջին մի քանի տարվա ընթացքում միգուցե արժեր անել, բայց չէի մտնում, որովհետև սկզբունքի հարց էր։ Դրա համար Մխիթար Զաքարյանի դիսկոմֆորտն ինձ համար որոշ չափով հասկանալի էր, բայց ընդհանուր կոնտեքստի մեջ ես նաև շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են սրանցից ինչի՞ համար եք ներողույթուն խնդրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը