17 02 2022

ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը. Եվրախորհրդարան

ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը. Եվրախորհրդարան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։

Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ և անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային տերությունների ազդեցությանը եւ միջամտությանը դիմակայելու գործին։

Հաշվետվությունը ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և մարդու իրավունքների գծով փոխնախագահին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոնումներին  և կանխել լարվածության հետագա թեժացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի եւ Հայաստանի վրա հետպատերազմյան հարցերի լուծման (ներառյալ սահմանագծումը եւ բոլոր ռազմագերիների ազատ արձակումը) համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը  մնում է այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում, որով Մինսկի խմբին կոչ է արվում շտապ վերադառնալ իր միջնորդական դերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ