27 12 2020

Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել՝ փորձելով կարգավորել հակամարտությունը․ Պեսկով



 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար հարցարզույց է տվել Վլադիմիր Սոլովյովին:

Հնչել են նաև Ղարաբաղի մասով հայտարարություններ՝

- Պուտինը շատ օրեր է հեռախոսը ձեռքում անցկացրել ՝ փորձելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

- Ռուսաստանի նախագահի կողմից Բաքվի և Երևանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը օգնել է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

- ՌԴ-ն և Թուրքիան խոշորագույն խաղացողներն են, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:

- Պուտինի և Էրդողանի անձնական հարաբերությունները վիճահարույց իրավիճակներից ներդաշնակ դուրս գալու հնարավորություն են տալիս:

- Ակտիվ մարտական գործողություններ մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ, իհարկե, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա։ Այս դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, դրա կանգնեցմանն ուղղված նրա ջանքերը, իհարկե, թանկ արժեն, դրանք շատ դժվար է գերագնահատել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ