Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նա նշել է, որ Հարությունյանն իբր «մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայում խաղաղ բնակչության դեմ չորս ահաբեկչությունների մեջ»։
«Հայաստանի տարածքից ահաբեկչություն է իրականացվել. արդյունքում՝ զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 175-ը։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր էջում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն, որ Արայիկ Հարությունյանը դեռևս չի բերվել դատարան, ժամանակավոր է. կարծում եմ, որ, համաձայն միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կարճ ժամանակում կկալանավորվի քննչական խմբի կողմից և կհանձնվի հետաքննությանը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը