14 02 2022

Զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն․ Գեղամ Մանուկյան



«Մենք ցանկացած օր իրավունք ենք ունենալու  ծանոթանալ  քննիչ հանձնաժողովի որևէ նիստին, որը  տեսաձայնագրվելու է և որևէ մեկը, օրենքից բխող, մեզ չի կարողանալու արգելել»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ճեպազրույցի ժամանակ խոսելով իշխանական ուժի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որը քննելու է 44-օրյա պատերազմի պատճառները։

 «Այս հանձնաժողովն այսպիսի մեծամասնությամբ չի կարող օբյեկտիվ լինել ։ Հանձնաժողովի փորձագետ է նաև նույն  Արծրուն Հովհաննիսյանի  բրիֆինգներից մեկի հայտնի հերոսներից , հիմա դուք ուզում եք օբյեկտիվ քննությո՞ւն։  Կետերից մեկով  սահմանել են՝  Զինված ուժերի ապահովման թիկունքային սպառազինության հարցը  և այլն․  զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն, ՀՀ ԶՈւ  թիկունքի նախկին պե՞տը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Շարունակությունը՝  տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ