«Մենք ցանկացած օր իրավունք ենք ունենալու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի որևէ նիստին, որը տեսաձայնագրվելու է և որևէ մեկը, օրենքից բխող, մեզ չի կարողանալու արգելել»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ճեպազրույցի ժամանակ խոսելով իշխանական ուժի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որը քննելու է 44-օրյա պատերազմի պատճառները։
«Այս հանձնաժողովն այսպիսի մեծամասնությամբ չի կարող օբյեկտիվ լինել ։ Հանձնաժողովի փորձագետ է նաև նույն Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգներից մեկի հայտնի հերոսներից , հիմա դուք ուզում եք օբյեկտիվ քննությո՞ւն։ Կետերից մեկով սահմանել են՝ Զինված ուժերի ապահովման թիկունքային սպառազինության հարցը և այլն․ զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն, ՀՀ ԶՈւ թիկունքի նախկին պե՞տը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը