Հիմա մեր առաջնային խնդիրը հետևյալն է՝ քաղաքական դաշտը հետ բերել մինչև հունիս եղած ժամանակահատվածում առկա իրողություններ։ Այսօր սրանք ավելի վատ բաներ են անում, քան մինչև հունիս։ Հայաստանը չպետք է ապրի բնական քաղաքական օրակարգերով, Հայաստանը պետք է ապրի, արտահերթ քաղաքական օրակարգերով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Այդ արտահերթ քաղաքական օրակարգերը պետք է ՀՀ-ում ստեղծեն այնպիսի քաղաքական ճգնաժամ, որ նորից Հայաստանի հողերը հանձնած մարդիկ ամաչեն վախենալ տնից դուրս գալ։ Մարդիկ, որոնք տվել են Շուշին պետք է ամեն օր վախով քնեն, ոնց որ քնել են մինչև ընտրություններ»,-ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով, պետք է ստեղծվի քաղաքական ճգնաժամ փողոցում, Ազգային ժողովում, հանրային կառավարման մնացած ոլորտներում․ «Սրանք պետք է հեռանան քաղաքական արտահերթ գործընթացների ճանապարհով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը