Այն պահից, երբ Փաշինյանի հայտարարությամբ շրջափակվեցին դատարանները, այդ պահից սկսած անկախ դատական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Երբ ասում են՝ մենք հայտարարում ենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, սկսում եմ զարմանալ, քանի որ դիկտատուրա չի կարող լինել ժողովրդավարական որևէ դրսևորմամբ: Դիկտատուրան ինքնին պարտադրանք է, ուժի և բռնության կիրառում: Այսօր հասել ենք նրան, որ դատավորը վճիռ է կայացնում և հաջորդ օրն այդ դատավորին իր կոլեգան կալանքի սանկցիա է տալիս»,- ասաց նախկին վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը