Երբևէ չէի մտածի, որ ստիպված կլինի ԵՄ երևանյան գրասենյակի առջև մասնակցելու ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության պաշտպանության համար կազմակերպված բողոք հավաքին։ Ինքս լինելով ժողովրդավարական արժեքների ջատագով, իմ փորձառությամբ այդ արժեքների նաև կրող երբևէ չէի մտածի, որ պետք է պարտադրված լինեմ հորդորելու ԵՄ դեսպանին իր գործառույթները պատշաճ կատարելու, լինել իր իսկ ներկայացրած կառույցի դավանած արժեքների պաշտպանը։ Այս մասին ԵՄ ներկայացուցչության մոտ հավաք-ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Ցավոք այս իրականությունն ունենք։ Մենք 2018 թվականից ականատես եղանք ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ոտնահարման բռնի գործընթացի․․․ Սա ես անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն»,-ասաց Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը