2021 թվականին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մասնավորապես, հայկական փաստաթղթերով Հայաստանից հեռացել է 762 792 քաղաքացի, և Հայաստան է եկել 689 221 քաղաքացի, տարբերությունը կազմել է 73 571 քաղաքացի:
Ի դեպ, 2020 թվականին Հայաստանից մեկնողների և ժամանաողների տարբերությունը եղել է դրական: Ժամանողները 42 786-ով ավելի են եղել:
Նշենք, որ 762 հազար հեռացողներից 533 հազարը հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով, 119 հազարը՝ Բագրատաշենի անցակետով, 43 հազարը Գյումրիի օդանավակայանով:
Նշենք նաև, որ Հայաստանի մշտական բնակչությունը եւս նվազել է, եթե 2020-ի վերջին ՀՀ բնակչությունը կազմել է 2 963.3 հազար մարդ, ապա 2021-ի վերջին՝ 2 961.0 հազար մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը