10 02 2022

Ռուբեն Հայրապետյանը կարող է գալ հայրենիք և զբաղվել իր հարցերով, որևէ մեկը էլ չի խանգարի. Անդրանիկ Քոչարյան



Ռոբերտ Հայրապետյանի հետ կապված քրգործը կարճվել է, մինչ այդ էլ կարճվել էր Այբ հիմնադրամի մասով հարուցված քրգործը, արդյո՞ք սա չի նշանակում, որ պետության միջոցներ են վատնվում ասֆալտին ծեփելու շոուների համար: Այս մասին ԱԺ բրիֆինգների ժամանակ ՔՊ խմբակցությանը հարց ուղղեց Yerevan.Today-ը: Հարցին պատասխանելով ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ն չի միջամտելու քրեական գործերի հարուցման, կարճման գործընթացներին:

Իսկ մյուս իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ Ռուբեն Հայրապտեյանն արդեն ունի հնարավորություն վերադառնալ հայրենիք և զբաղվել իր խնդիրներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ