ԼՂ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ-ի համար մտահոգիչ է։ Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։
Ինչ վերաբերում է ռուս խաղապահների տեղակայմանը, Գրիգորյանը նկատեց․
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, այնտեղ պետք է գտնվեն խաղաղապահները։ Քանի դեռ չկա կարգավիճակի վերաբերյալ որոշում, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ Հայկական կողմը աշխատելու է, որպեսզի խաղաղապահները մնան այնտեղ, քանի դեռ հարցը չի լուծվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը