10 02 2022

Հայկական կողմը Լուկաշենկոյի հայտարարության հետ կապված անհրաժեշտ բոլոր քայլերն արել է․ ԱԽ քարտուղար



Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժժողովրդի միջև։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։

Լուկաշենկոն հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, ասել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։

ԱԽ քարտուղարի խոսքով, Հայաստանը դիվանագիտորեն իր պատասխանը տվել է, և հույս ունեն, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Իսկ եթե հավելյալ միջադեպեր լինեն, ապա հայկական կողմը կմտածի` ինչպես պատասխանի դրանց։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ