10 02 2022

ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու ունակություն չունի, ստիպված դիմում է ստի․ Լիլիթ Գալստյան



Սուտը, մանիպուլյացիան և ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստայնը։

«Երեք տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով և այս ատելության մթնոլորտը, որի մեջ հայտնվել է հասարակությունը այս երեք տարվա պրոդուկտը չէ։ Նրանք հասարակությանը ատելությամբ, անցյալի մերժումով, Հրանտ Մաթևոսյանի խոսքը պետք է ասեմ, որ նրանք հայրասպանության հասնող ուրացումի են հասել։ 

Մենք խոսում ենք բովանդակությունից, բայց քանի որ ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու միգուցե ունակություն չունի, ստիպված դիմում է ստի, մանի-պուլյացիայի գործիքին։ Հիմա իմ ձեռքի տակ մեր հանձնաժողովի փաստաթղթերն են, որոնք փաստում են, որ ես բոլոր 9 նիստերին մասնակցել եմ, բայց երեկ Սիսակ գաբրիելյանը փորձեց հասարակությանը մոլորեցնել, որ ես իբր թե բացակայել եմ նիստերից»։

Պատգամավորը նաև հավելեց․ «Այսօր նպատակաուղղված արշավանք է ազգաին դպրոցի նկատմամբ, և այն ուժեղացնելու, ամրացնելու, բովանդակային փոփոխություններով հարստացնելու փոխարեն, այս կառավարող ուժն ինչ-որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ ունենք»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ