09 02 2022

Աննա Վարդապետյանի շահերից է բխում այս հանցավոր կծիկը լրիվ բացահայտումը. Ամրամ Մակինյան



Որքան էլ ՀՀ գլխավոր դատախազը փորձի արդարացնել կամ պատճառաբանություններ պեղել վարչապետի խորհրդական  Աննա Վարդապետյանի գործողությունների համար, միեւնույն է առկա են հիմնավոր փաստեր ու ձայնագրություններ, որ վարչապետի աշխատակազմից փաստորեն արվում են միջամտություններ` հանրային հնչեղություն ունեցող քրգործերին։Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀֆՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը` անդրադառնալով Անա Վարդապետյանի արած հայտարրությանը,  որ իր կողմից միջամտություններ արվել են զուտ իր մասնագիտական շրջանակների ընկերներին օգնելու  տրամաբանությամբ ու կարվեն նաև հետո, այսպես էր վստահորեն հայտարարել վարչապետի խորհրդականը։

Ամրամ Մակինյանը խոսքով` ԱԱԾ-ն թեեւ խուսափել է իր դիմումի եւ հրապարակված աղմկահարույց փաստերի հիման  վրա քրգործ հարուցել, միևնույն է գործընթացը շարունակվում է դեռ ու Մակինյանը լիահույս է, որ իրերը կկոչվեն իրենց անուններով ու կպատժվեն նրանք, ովքեր միջամտել են ապօրինաբար իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրգործերին և ըստ այդմ քննությունն ուղղորդել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ