Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու թուրքական կողմի հրավերին։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, նա հիշեցրել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայի հարավում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։
«Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,- ասել է թուրք նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Չավուշօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավեր չի ուղարկել, քանի որ այլ երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը