08 06 2022

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» համը բերաններում է մնացել՝ որոշել են կրկնել. «Հրապարակ»

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» համը բերաններում է մնացել՝ որոշել են կրկնել. «Հրապարակ»

«Հրապարաակ» թերթը գրում է. «Իշխանությունները հերթական սորոսական հավաքն են նախաձեռնել։ Այսօր «Մարիոթում մեկնարկելու է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպում է ԵԽ-ն: Ելույթ են ունենալու իշխանությունների սրտի ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ՀՀ իշխանությունների հովանավորը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եւրոպացի այլ պատվիրակներ։

Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, մեծ թվով սորոսականներ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։

Ով ասես՝ հրավիրված է, բայց հրավիրված չէ ընդդիմությունը, եւ ամենաուշագրավը՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը կամ Փաստաբանների դպրոցի ղեկավար, նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Միջոցառումը փակ է լրագրողների համար։ Այսինքն՝«ժողովրդավարության հայկական ֆորումի» համը բերաններում է մնացել՝ որոշել են կրկնել։

Սորոսական ու թուրք-ադրբեջանական խաղաղության ջատագովներով հավաքվել քննարկել, Նիկոլ Փաշինյանին աջակցություն բեմականացնել։ Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ նույն սցենարով շրջափակի «Մարիոթը» եւ փորձի վայ- ժողովրդավարներին խանգարել՝ հիշեցնելով դատական համակարգի դեմ նախկին ասպատակությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ