08 02 2022

Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը Հայաստանն է եղել. Չավուշօղլու

Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը Հայաստանն է եղել. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Նրանք առաջարկել են հանդիպել կամ Ավստրիայում, կամ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշում է կայացվել հանդիպում անցկացնել Վիեննայում», - ասել է նա: Չավուշօղլուն նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավերի մասին: «Համաժողովին հայկական կողմի մասնակցության հաստատում դեռ չի ստացվել»,- հայտնել է Չավուշօղլուն:

Անկարայի եւ Երեւանի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա Վիեննայում՝ փետրվարի 24-ին: Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ