Կարևոր հարց ենք քննարկում, բայց նորից նույն իրավիճակում ենք, իշխանությունը մերժում է հիմնավորումներով, որտեղ մանիպուլյացիաներ կան: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Կարևոր ծրագիր է, մենք որպես ԱԺ պատգամավորներ չենք կարող ունենալ վիճակագրություն, բայց Ոստիկանությունը պետք է ունենա թվեր, թե ինչքանով է այս ծրագիրը արդարացրել իրեն: Ես ունեմ համոզմունք, որ բալային համակարգը խնդիրները չեն լուծում, այլ նոր խնդիրներ է առաջացնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը