Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ նոր առաջարկներով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հինգշաբթի Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար: Ադրբեջանն ասել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ասել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանը, որը 30 տարի «օկուպացրել» է «ադրբեջանական հողերը», չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը