Այն ագրեսոր պետությունները, որոնք իրենց ամբողջովին հաղթած են համարում, պարտադրում են հայ ժողովրդին ենթարկվել այն իշխանությանը, որն իրենց դրածոն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Տեսեք, թե ինչ է տեղի ունենում․ այդ ինչո՞ւ է, որ երբ Ադրբեջանում հրամայում են և սկսում հետապնդել Արման Թաթոյանին, այստեղ սկսվում է նույնը և մյուս դեպքերը, դուք կհասկանաք, որ այս ամենը բնութագրում է Թուրքիային և Ադրբեջանին անվերապահ կապիտուլյացիայի ենթարկված այս իշխանություններին։ Այս իշխանություններն իրենց ճանաչել են որպես անվերապահ կապիտուլյացիայի ենթարկված իշխանություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը