03 02 2022

Պաշտոնական հաղորդագրություններում ամեն ինչ ներկայացնում ենք, եթե չկա, ուրեմն բարին դա է․ փոխնախարար



Հստակ տեղեկություն կա, որ ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառը զորամասն ինքնակամ թողնելու։ Եթե կպարզվի, որ տվյալ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ