03 02 2022

Քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը․ Փաշինյան



Կառվարության նիստի ժամանակ  վարչապետ լ Փաշինյանը հիշեցնելով՝  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ ունեցած հայկական կողմի  հանդիպման մասին, ընդգծեց, որ   քննարկվել է  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը։

«Ըստ էության մենք  մոտ ենք  արձանագրելու ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա հայցն  ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ 

«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում՝ մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ