02 02 2022

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկացանէ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 10-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ