02 02 2022

Ցավոք, մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից․ ԱԳ նախարար



Դուք տեսել եք, որ Հայաստանը պատրաստ է կառուցել խաղաղություն տարածաշրջանում։ Այստեղ է, որ ցավով պետք է արձանագրենք, մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Այս մասին Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը», - ասաց Արարատ Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ