Վիճակը շատ ավելի ծանր է, քան մտածում եք։ Թուրքական լոլիկի, վարունգի ինքնարժեքը հատակապես ձմեռային ժամանակաշրջանում 7-10 տոկոսվ ավելի էժան է քան հայկական արտադրանքը։ Այստեղ մեր ջերմոցատերերը մտածելու կարիք ունեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ էս երկիրը ուր ենք տանում։ Կառավարությունում ինչ-որ փաստաթղթեր են պտտվում, որ փորձում են սննդի անվտանգության վերահսկողությունը տան մաքսային վերահսկողությանը, այսպիսի խեղկատակություն դեռ չենք տեսել, քանի որ ամբողջ աշխարհում բոլոր սահմանային կետերում ներկա են սննդի անվտանգության մասնագետները, որոնք տեղում ստուգում են սննդամթերքի անվտանգությունը։ Վաղը կարող է Թուրքիայից ինչ-որ մեկը վարակված լոլիկ կամ վարունգ ուղարկել Հայաստան։ Սա սխալ որոշում է, սննդի անվտանգությունը պետք է լինի վարչապետին կից , և դա լուրջ ծառայութուն է»,-ասաց Բերբերյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը