01 02 2022

Ալիևի պրոբլեմը շարունակում են մնալ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները․ Արտակ Զաքարյան



Ալիևը, ամենայն հավանականությամբ, տեսնում է, որ ՀՀ երրորդ, երկրորդ նախագահների շուրջ կամ նրանց անվան հետ  մարդիկ ավելի մեծ հույսեր են սկսում կապել և հնարավորություն է  տեսնում, որ ընդդիմությունը ինչ-որ մի պահից կարող է իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը։ Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

Եթե ընդդիմությունն իր ձեռքն է վերցնումը ՀՀ կառավարումը, դա փակելու է Ադրբեջանի բոլոր ոտնձգությունների ճանապարհը, ստիպելու է Ադրբեջանին և Թուրքիային հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, հնարավորություն է բացելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերականգնել, միջազգային  գործընկերներին ներգրավել, հայ-ռուսական իրականում կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները նորից վերականգնել և տարածաշրջանի անվտանգության հարցում Հայաստանի դերը բարձրացնել, ՀՀ ներսում հայ հասարակությանը կոնսոլիդացնել։ Այս ամենը Ալիևի սրտով չէ, նրան պետք է, որ Հայաստանն այսօր ոչ մի ամբիցիա, շահ չունենա, լինի զուտ սպառող, դրա փոխարեն, իրենք ինչպես ուզեն, վերաբերվեն Հայաստանին»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ