01 02 2022

Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ. Արմինե Ադիբեկյան



Նախկինում հայկական կողմի դիրքերն այնքան ամուր ու պինդ էին, որ հայկական կողմն ի վիճակի էր օրակարգ ձևավորել և միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես կառուցողական: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի վերջին ասուլիսին:

«Դրանից մենք հետևություն ենք անում, որ տարիներ շարունակ Իլհամ Ալիևն էր ծուռ վզով կարգադրանքներ կատարում և նա էր պարտադրվողի և հրահանգ կատարողի դիրքում»,-շեշտեց Ադիբեկյանը և այդ իրողությամբ բացատրեց Ալիևի այսօրվա ագրեսիվ պահվածքը, երբ պարբերաբար բռունցք է թափ տալիս՝ պնդելով, որ նա հաղթահարել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե ծնկի եղած Նիկոլ Փաշինյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ