31 01 2022

Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին. Արտակ Զաքարյան

Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին. Արտակ Զաքարյան

«Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 

«Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին:

Ադրբեջանի նախագահը «АзерТАдж»-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա:

Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել: Ալիևը կյանքում, հաստատ, բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել: Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով:

Ալիևը հոխորտացել է նաև ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահների հասցեին՝ մեղադրելով նրանց «դասալքության» մեջ: Այստեղ են ասել՝ բա նրանք իշխանության ղեկին լինեին, ու դու Շուշիին մոտենալուց խոսեի՞ր: Անցյալդ հիշիր, պարոն Ալիև, հետ նայիր, տես՝ ու՞ր էր փախել ադրբեջանական բանակդ, երբ Քոչարյանն ու Սարգսյանն էին կառավարում Արցախն ու Հայաստանը: Բա Շուշի եկող էիր, 2016թ. ապրիլին գայիր, ի՞նչու ԳՇ պետիդ Շուշի ուղարկելու փոխարեն, պատերազմի 5-րդ օրը, խնդրագրով Մոսկվա ուղարկեցիր:

Տեսնում ես, չէ,՞ պարոն Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը, ու հատկապես քո գործերը: Պատկերացնու՞մ ես, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ալիևն իր մեմուարներում ինչեր է ասելու քո մասին:

Հ.Գ. Ալիևին կարծես խիստ մտահոգել է նաև նախագահ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը: Իր համար էլ են տհաճ անակնկալներ լինելու»,- ամփոփել է Զաքարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ