01 07 2024

Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև

Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Երևանը կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը մի քանի ամսվա ընթացքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին հայտարարել է այսօր՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանում Կանադայի նոր դեսպան Քևին Համիլթոնի հետ հանդիպմանը:

«Մենք բավականին արագ ենք շարժվում բանակցային գործընթացում, կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստի, համենայնդեպս հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում: Կարող ենք նախ համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,- նշել է նա:

Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, քանի որ այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և քանի դեռ այդ պահանջները չեն վերացվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

Վերջինս ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմանի հիմքով, և դա լավ արդյունքների է բերում։

Նա, մասնավորապես, նշել է, որ կողմերը դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց արդեն իրականացրել են սահմանազատման գործընթաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ